ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Պատային» իրավիճակ

«Պատային» իրավիճակ
13.06.2024 | 16:38

Հայաստանի քաղաքական և հասարակական դաշտում ստեղծվել է, շախմատային տերմինով բնորոշվող, «պատային» իրավիճակ՝ իշխանությունն այլևս ոչ մի օրակարգ չի կարողանում թելադրել և հասարակության հետ շփվում է բացառապես «ոստիկանական պատնեշի հետևից» (ցիտատը Նիկոլինն է ուղղված Սերժ Սարգսյանին), իսկ ընդդիմադիր շարժումը թեև չի մարում, սակայն առայժմ չունի իշխանություններին հեռացնելու ռեսուրս: Շախմատում այս իրավիճակում գրանցվում է ոչ ոքի: Քաղաքականության մեջ այդպես չի լինում:

Կամ իշխանությունները կնստեն բանակցությունների սեղանի շուրջ շարժման առաջնորդի հետ (այդ թվում նաև արևմտյան դեսպանատների ճնշման տակ, քանի որ նրանց են արդեն մեղադրում ոստիկանության նման «բարեփոխման համար» և նրանք դա շատ լավ գիտակցում են… իսկ Արևմուտքը, ի տարբերություն ռուսների շատ թանկ է գնահատում հասարակության մեջ ունեցած իր ամեն մի վարկանիշային տոկոսը), կամ կշարունակի երեկվա արյունահեղությունը և… շատ ավելի վատ վերջաբան կունենա…

Նրանց այլևս ոչ ոք տեր չի կանգնի… բացառությամբ Ալիևից իհարկե: Հենց նրան էլ ուղղված էին Նիկոլի երեկվա խոսքերն Արցախի մասին: Փաստորեն Նիկոլի հույսը երկուսն են՝ իր «բարեփոխված» ԳԵՍՏԱՊՈՆ և «բարեկիրթ» Ալիևը:

Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1654

Մեկնաբանություններ